Երկրաբանների մասնագիտական տոնն ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի առաջին կիրակի օրը

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Մասնագիտական ​​տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության երկրաբաններին, ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին, վաստակավոր հանգստի անցած մեր ավագ գործընկերներին և այս կարևոր ճանապարհն ընտրած մեր երիտասարդներին։ Ինչպես բոլորը կհավաստեն, երկրաբան լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ կոչում:

Հարգելի՛ երկրաբաններ, Ձեր արհեստավարժ աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է դառնում ընդերքի ողջամիտ օգտագործման հնարավորությունը, հանքարդյունաբերության զարգացման ներուժի բացահայտումը, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հնարավորությունների գնահատումը: Հանքարդյունաբերությունը եղել և մնում է Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը, ինչը հատկապես ընդգծվեց COVID-19 համավարակի և պատերազմական իրավիճակի պայմաններում: Մեծ է Ձեր ներդրումը նաև սեյսմոլոգիայի և հարակից այլ ոլորտներում հետազոտությունների իրականացման մեջ։

Կարևորում եմ նաև մեր գերատեսչության և ակադեմիական ոլորտի գործընկերների համագործակցության հնարավորությունները, քանի որ լեռնամետալուրգիայի և հանքարդյունաբերության բարեփոխումների շղթան դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության։ Դրա վկայությունն էր նաև 2020թ. ոլորտի մասնագետների հետ համագործակցության նախաձեռնումը ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգների և մեթոդական ցուցումների մշակման գործընթացներում, որը դեռ շարունակական բնույթ է կրելու։

Բարձր գնահատելով Ձեր նվիրված ու խիստ անհրաժեշտ աշխատանքը երկրի տնտեսության շարունակական կայուն զարգացման գործում` մաղթում եմ առողջություն, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, մասնագիտական նոր հաջողություններ:

Երկրաբանների մասնագիտական տոնն ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի առաջին կիրակի օրը։

Մասնագիտական ​​տոնի…

Опубликовано Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan Воскресенье, 4 апреля 2021 г.

Related posts

Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին

Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի