Վրաստանում բողոքի ցույց է տեղի ունենում՝ թուրքական ընկերության կողմից «Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ

Վրաստանում ջրցան մեքենաներ և ոստիկանության լրացուցիչ ջոկատներ են տեղակայվել Իմերեթի մարզի Ռիոնի կիրճի մոտ, որտեղ առավոտից բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ընդդեմ «Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով վրացական «Իմեդի» հեռուստաալիքին:

«Մեր այստեղ գտնվելը նպատակահարմար է քաղաքացիների դիմակայությունից սադրանքներից խուսափելու համար»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը՝ դիմելով ցուցարարներին:

Ցույցի մասնակիցները կարծում են, որ ՀԷԿ-ը չի կարելի կառուցել, քանի որ այն անդառնալի վնաս կհասցնի Ռիոնի կիրճին, ինչպես նաև կվնասի էկոլոգիային: Նրանք նաև պնդում են, որ երկրի իշխանությունները թուրքական ընկերությանն են փոխանցել ամբողջ կիրճի սեփականությունը, սակայն կառավարությունից նշում են, որ ներդրողին է փոխանցվել միայն որոշակի տարածք, այն էլ ժամանակավոր օգտագործման համար:

Ցուցարարները հայտարարել են, որ ոստիկանությունը փակել է հիդրոէլեկտրակայանի շինարարական հարթակի մուտքը: Վերջիններս ՆԳՆ-ին կոչ են անում իրենց հնարավորություն տալ ազատ տեղաշարժվել և սպառնում են վրաններ տեղակայել:

«Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիաներ Վրաստանում շարունակվում են արդեն ավելի քան 5 ամիս: Վերջերս ակցիաներ տեղի չէին ունենում, քանի որ կառավարությունը որոշել էր կանգնեցնել 100 մետրանոց ամբարտակի կառուցումը 9-12 ամսով, քանի դեռ ևս մեկ անգամ գիտական հետազոտություններ չեն կատարվել:

«Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցումը Ռիոն գետի վրա, պարբերաբար հետաձգվել է 2009 թվականից: Կառուցումը սկսվել է 2020 թվականի ամռանը: Կառուցման աշխատանքներն իրականացնում է թուրքական ENKA ընկերությունը

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում