Երկու տարվա բացակայություն ու տարեդարձ. Սամվել Պողոսյանը կդառնար 21 տարեկան

Լանջիկցի Սամվել Պողոսյանը 2020 թվականի հուլիս ամսին զորակոչվեց բանակ մեծ խանդավառությամբ. սեպտեմբերին արդեն Սամվելն իր կռիվն էր տալիս թշնամու դեմ:
Հոկտեմբերի 10-ին արդեն լռեցին բոլոր զանգերը, Հադրութի թեժ մարտերի ընթացքում Սամվելն ու զինակիցներն ընկան՝ մինչեւ վերջին շունչը կռիվ տալով ու պայքարելով: Ընդամենը 18 տարեկանում Սամվելը քրոջն ու հարազատներին հասցրել էր վստահեցնել, որ ինքն անվախ է, խոսքը գործով ապացուցեց ռազմի դաշտում: Ծանր էին պատերազմի օրերը Պողոսյանների համար, որ տան կրտսեր որդու մահից հետո էլ սպասել են որեւէ լավ լուրի, բայց երկար տեւեց մինչեւ Սամվելի աճյունն հասավ ծնողներին:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել