Երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում

Առողջապահության նախարարությունը թարմ տեղեկատվություն է ներկայացրել երեկվա միջադեպից տուժածների վերաբերյալ:

Այսպիսով՝ ժամը 13:30-ի դրությամբ՝ երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում: Վերջիններս գտնվում են մասնագետների հսկողության տակ: Մյուս տուժածները դուրս են գրվել:

Նշենք, որ երեկ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի հատվածում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան, որի արդյունքում կիրառվեց նաև լուսաձայնային նռնակ: Ցուցարարները քարեր ու շշեր էին նետել ոստիկանների վրա, ինչից հետո ոստիկանները կոշտ պատասխան տվեցին: Տասնյակ տուժածներից, ըստ պաշտոնական տվյալների, 60-ը դիմել է բուժօգնության:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ