Երասխով անցումը թույլատրելի է, կանգ առնելը՝ ոչ. ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անվտանգային հորդորակ է հրապարակել՝ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին` արգելելով հրատապ կարիքի բացակայության պարագայում այցելել ՀՀ տարածքում հետևյալ վայրերը՝ Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք և Կապանից հարավ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատի մարզի Երասխ գյուղով անցումը թույլատրելի է, սակայն կանգ առնելը՝ ոչ:

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտակայքում:

«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց նախնական ծանուցման հատել միջազգային սահմաններ: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», – ասված է նախազգուշացման մեջ։

Related posts

Իրանի՝ փախուստի դիմած կալանավորված անձը 5 օր անց հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել

«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ