ԵՄ-ի ռազմական օգնությունը Հայաստանին կխաթարի Հարավային Կովկասում խաղաղությունը. Բայրամով

ԵՄ-ի ռազմական օգնությունը Հայաստանին կխաթարի Հարավային Կովկասում խաղաղությունը. այս մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի հետ հանդիպման ժամանակ։

«30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական պայմաններ են ստեղծվում, և ԵՄ-ի ու անդամ որոշ երկրների կողմից ցանկացած պատրվակով Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը կամ հովանավորչության ճանապարհով Հայաստանին խաղաղ գործընթացից դուրս բերելը կխաթարի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը», – ասել է նա:

Related posts

Քննչական խումբը 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա. Հաջիև

ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում