Երասխի տների ուղղությամբ Ադրբեջանի նպատակային կրակահերթերն ահաբեկչական հանցավոր արարքներ են. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հոկտեմբերի 16-ի գիշերը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի քաղաքացիական տների ուղղությամբ նպատակային կրակահերթերն ահաբեկչական հանցավոր արարքներ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառմամբ։

«Հոկտեմբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Ըստ ահազանգերի՝ կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ:

Video Player

Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի:

Սրանք ահաբեկչական հանցավոր արարքներ են: Այս սանձարձակություններն ադրբեջանական իշխանությունների թշնամանքի ու ֆաշիզմի քաղաքականության ուղիղ արդյունքն են»,- շեշտել է Պաշտպանը:

Նրա խոսքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված այս ահազանգերը փաստահավաք աշխատանքների շրջանակում հաստատվել են օբյեկտիվ ապացույցներով ու մի քանի աղբյուրով ստուգված տվյալներով:

«Ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը»,- ընդգծել է Արման Թաթոյանը՝ հավելելով, որ այս արարքը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ պետք կատարվի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևի անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու պահանջը:

 

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում