Եվրոպայում գազի գինն ամռան ընթացքում աճել է գրեթե երեք անգամ

Եվրամիության անդամ 13 պետություն ներկայումս ամբողջությամբ կամ մասնակիորեն կտրված են ռուսական գազի մատակարարումներից: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկայի հարցերով տնօրինության ղեկավարի տեղակալը:

Նրա խոսքով՝ մատակարարումների խափանումների վտանգը շատ մեծ է և հետզհետե ավելանում է:

Միևնույն ժամանակ, ICE լոնդոնյան բորսայի տվյալները և ռուսական ТАСС գործակալության հաշվարկները վկայում են, որ Եվրոպայում գազի գինն ամռան ընթացքում աճել է գրեթե երեք անգամ՝ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով մոտ 2500 դոլարի: Աճի հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանից «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումների զգալի անկումն է։

Հուլիսի 27-ից գազամուղը գործարկվել է առավելագույն հզորության միայն 20 %-ով՝ մի քանի գազային տուրբինների աշխատանքի դադարեցման պատճառով։

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան