Եվրոպայից Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն կա․ գործակալ

Պորտուգալացի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան մեկնաբանել է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը եվրոպական ակումբ։

Լրատվամիջոցները Սպերցյանի գլխավոր հավակնորդը համարում են հոլանդական «Այաքսին»:

«Սպերցյանը շատ լավ ֆուտբոլիստ է, նա ի զորու է վերածվել բարձրակարգ ֆուտբոլիստի։ Գիտեմ, որ նրա նկատմամբ հետաքրքրություն կա Եվրոպայից։ Բայց ես չեմ խորանում բանակցությունների մանրամասների մեջ։ Հարցն այլ է՝ որքանո՞վ է «Կրասնոդարը» շահագրգռված նրան վաճառել այս ամառ։ Պետք է իմանալ ակումբի, ղեկավարության դիրքորոշումը։ Կարծում եմ, որ Սպերցյանն արժե իր 15 միլիոնը, նա վաղուց ապացուցել է իր որակը։ Հոլանդիայի, Իտալիայի և Պորտուգալիայի ակումբները կարող են նման գումար վճարել նրա համար»,- ասել է Բարբոսան RB Sport-ին տված հարցազրույցում։

Աղբյուր  ArmSport.am

Related posts

2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ

Ռուսական հարվածներ Ուկրաինայում. առնվազն երեք զոհ, տասնյակ վիրավորներ

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. այսօր գորգ դուրս կգա հինգ հայ ըմբիշ