Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 6-ից 9-ը կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Սա հանձնակատարի առաջին այցն է հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ․ այցը տեղի կունենա տնտեսական և ներդրումային պլանի այսօրվա հաստատումից հետո, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների հետ վերականգնմանը, դիմակայունությանը և բարեփոխումներին ուղղված վերանայված օրակարգի իրագործմանը:

Քաղաքական իշխանության, գործարար միջավայրի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության դերակատարների հետ հանդիպումների ընթացքում հանձնակատար Օլիվեր Վարհեին կներկայացնի տարածաշրջանային տնտեսական և ներդրումային պլանը և յուրաքանչյուր երկրի համար առաջատար կարևորության ծրագրերը: Երեք երկրներից յուրաքանչյուրի հետ նա կքննարկի երկկողմ հարաբերությունների առանցքային հարցեր: Հանձնակատարի այցի նպատակն է հաստատել ԵՄ-ի համերաշխությունը գործընկեր երկրներին՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում:

Ըստ աղբյուրի՝ Վրաստանում հանձնակատար Վարհեին կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԱԳ նախարար Դավիթ Զաքալիանիի, խորհրդարանի խոսնակ Կախաբեր Կուչավայի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Ադրբեջանում նա հանդիպումներ կունենա ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևի, էկոնոմիկայի նախարարի և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ: Հայաստանում հանձնակատար Վարհեին կհանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի և Գարեգին Բ պատրիարքի հետ:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից