Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի Ադրբեջան

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան մարտի 11-ին կայցելի Բաքու: Նա մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Reuters գործակալությունը, վկայակոչելով Եվրոպական խորհրդի ղեկավարի մամուլի ծառայությունը, նշել է, որ Կոշտան Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկի Բաքվի և Բրյուսելի համագործակցությունը էներգետիկ ոլորտում։ Նշվում է, որ կողմերը կանդրադառնան նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց հետո:

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները