Եվրամիությունը շենգենյան վիզաների առցանց ձևակերպման համակարգ է մտցնում

«Վիզայի դիմումը կարող է ներկայացվել նոր առցանց հարթակի միջոցով՝ ներբեռնելով անձնական տվյալներ և անհրաժեշտ փաստաթղթեր։ Այս մասին որոշում է ընդունել ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը,-հայտնում է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը։

Այնուամենայնիվ, նրանք, ովքեր առաջին անգամ են դիմում շենգենյան վիզայի համար կամ ունեն նոր անձնագիր, դեռ պետք է անձամբ ներկայանան հյուպատոսարան և անհրաժեշտության դեպքում թարմացնեն իրենց կենսաչափական տվյալները։ Վիզայի կպչուն թուղթը կփոխարինվի շտրիխ կոդով։

Եվրոպական խորհրդի որոշման տեքստը ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց 20 օր անց ուժի մեջ կմտնեն նոր կանոնները։ Բայց դրանք իրապես կսկսեն գործել վիզաների հարթակի ստեղծման և թվային վիզայի մշակման ավարտից հետո միայն։

Related posts

9-րդ գումարման ԱԺ-ի գյումրեցի պատգամավորները

Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր ամուր աջակցության համար․ Թրամփ-Զելենսկի հանդիպումն ավարտվել է

Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել