Եվրահանձնաժողովին տրված արտակարգ լիազորությունները թույլատրում են սառեցնել 210 միլիարդ եվրոյի ռուսական պետական ակտիվներն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան Կիևին փոխհատուցում չի վճարել:
Ավելին, նշվել է, որ որոշումը կայացվել է ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների «շատ հստակ մեծամասնության» կողմից։ Նոր մեխանիզմը փաստացի զրկում է Հունգարիային և Ռուսաստանի բարեկամ մյուս կառավարություններին՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ պատժամիջոցների երկարաձգումը խոչընդոտելու հնարավորությունից։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է սառեցված ռուսական ակտիվների վերաբերյալ որոշումներ կայացնելու կանոնները փոխելու՝ ԵՄ նախաձեռնությունը։
Ռուսաստանի Կենտրոնական բանկն էլ անօրինական է համարել այդ ակտիվների «ուղղակի կամ անուղղակի օգտագործման» ցանկացած մեխանիզմ, ընդգծելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին: Կենտրոնական բանկը շեշտել է, որ բոլոր հասանելի իրավասու ատյաններում անվերապահորեն կվիճարկի ակտիվների չհամաձայնեցված օգտագործման հետ կապված ցանկացած գործողություն՝ հասնելով դատական որոշումների հետագա կատարմանը ՄԱԿ-ի անդամ պետությունների տարածքներում: