ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ Պավել Հերչինսկի

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին անդրադառնալով վրաստանյան հետընտրական զարգացումներին, հիշեցրել է, որ Եվրամիության ղեկավարները կասեցրել են Վրաստանի անդամակցության գործընթացը։

Ինչպես հայտնել է Aliq.ge-ն:

«Վրացական կառավարության գործողությունների պատճառով Եվրամիության ղեկավարները կասեցրել են Վրաստանի անդամակցության գործընթացը: Այն կմնա կասեցված, քանի դեռ Վրաստանը կշարունակի հեռու մնալ Եվրամիությունից, մեր արժեքներից և սկզբունքներից»,- ասել է Հերչինսկին:

Ըստ դեսպանի՝ լուրջ խախտումներ են արձանագրվել հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«Դրանք խախտումներ են, որ չեն համապատասխանում Եվրամիության թեկնածու անդամի կողմից ակնկալվող չափանիշներին։ Միջազգային դիտորդները ընտրությունները ազատ և արդար չեն համարել, ուստի հետաքննություն պետք է անցկացվի»։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից