ԵՄ-ն առաջին 10 մլն եվրոն է հատկացրել ՌԴ ղեկավարներին դատելու հատուկ դատարանի ֆինանսավորմանը

Եվրամիությունը հատկացրել է առաջին 10 միլիոն եվրոն՝ հատուկ դատարանի ֆինանսավորման համար, որը, ինչպես սպասվում է, պետք է դատի Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը՝ Ուկրաինայի դեմ հանցագործությունների համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հոկտեմբերի 13-ին՝ Կիև կատարած այցի ժամանակ։

«Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կատարված ռազմական հանցագործությունների ապացույցները հստակ են: Այս հանցագործությունների անպատժելիությունը միայն խրախուսում է հետագա վայրագությունները»,- գրել է Կալասը X սոցիալական ցանցում: Նրա խոսքով՝ դատարանին հատկացված միջոցները «կապահովեն, որ հանցագործությունների համար պատասխանատուները չխուսափեն արդարադատությունից»։

ԵՄ գլխավոր դիվանագետը նաև հայտարարել է Ուկրաինային 6 միլիոն եվրո փոխանցելու մասին, որը կուղղվի «Ռուսաստանի կողմից Ուկրաինայից դուրս բերված երեխաներին և սեռական բռնության զոհերին աջակցելու համար»։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ