ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցությանն առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստին ընդունեց ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին: Այն վավերացնելով՝ ՀՀ-ն և ԵՄ-ն կսահմանեն ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ՀՀ-ն մասնակցելու ԵՄ-ի այս կամ այն առաքելությանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պարզաբանել է, թե կա ֆորմալ կողմ, ըստ որի՝ ԵՄ-ն հրավեր է ուղարկում, և Հայաստանը դիտարկում է առաքելություններից յուրաքանչյուրին մասնակցելու հնարավորությունը, և մերժում կամ հաստատում է այն:

Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց նախագծին, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ ձեռնպահ:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ