ԵՄ-ի ներգրավումը հայ-ադրբեջանական երկխոսությանը միջնորդություն չէ, այլ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փորձ. Զախարովա

Եվրամիության ներգրավումը հայ-ադրբեջանական երկխոսությանը միջնորդություն չէ, այլ տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու փորձ, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խոսքը միջնորդության մասին չէ, մենք խոսում ենք առաջին հերթին իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին, երկրորդ՝ իրավիճակը տարածաշրջանի պատմության ամենավատ ժամանակաշրջաններին վերադարձնելու մասին։ Հաջորդ կետը, իհարկե, տարածաշրջանում խաղաղությանը չնպաստող, այլ սեփական շահերից բխող և տարածաշրջանի երկրների դեմ տեղեկատվության հավաքագրումն է»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Related posts

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասին

Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ