ԵՄ առաքելությունն առաջին հերթապահությունն է իրականացրել Հայաստանում. Ժոզեպ Բորել

Մենք տվել ենք Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքի մեկնարկը: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Առաքելությունն արդեն աշխատում է և այսօր առաջին հերթապահությունն է իրականացրել: ԵՄ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, տեղում կամրապնդի վստահությունը և կաջակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին»,- նշել է նա:

Related posts

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր․ Արարատ Միրզոյան

Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ

Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը