Եղվարդ-Զովունի ճանապարհին՝ կամրջի մոտակայքում, մեքենաներ են բախվել․ 5 անձ հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18։18-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են BMW և Nissan (վարորդ՝ Վ․ Հ․) մակնիշների ավտոմեքենանները, ինչի հետևանքով BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10 մետր):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 5 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեկ տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Related posts

Խաղաղություն անհրաժեշտ է TRIPP-ի գործարկման համար, և այդ խաղաղությունն արդեն կա. Միրզոյան

Հանրապետության առանձին շրջաններում՝ փոփոխական եղանակ, մայրաքաղաքում՝ առանց տեղումների

Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատարին