Դոնի Ռոստովում տրիբունայի փլուզման հետևանքով կա 1 զոհ, տուժածների թիվը հասել է 37-ի

Դոնի Ռոստովում մայիսի 30-ին տեղի ունեցած մանկական ֆուտբոլային մրցախաղի ժամանակ տրիբունաների փլուզման հետևանքով 1 մարդ է մահացել, վիրավորների թիվը հասել է 37-ի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին հայտնել Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Հոսպիտալացվել է 8 չափահաս, նրանցից 1-ի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ Եվս 4 չափահասի ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել։

Միջադեպի հետևանքով տուժել է 24 երեխա, որոնցից 21-ը հոսպիտալացվել է, 4-ի վիճակը ծանր է, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։

Ավելի վաղ հաղորդվել էր 1 զոհված կնոջ և 36 տուժածի մասին։

ՌԴ առողջապահության նախարարությունում հաղորդել են, որ հիվանդները վիրահատվել են։ Վեց տուժած երեխաների հետ հեռաբժշկական խորհրդատվություններ են անցկացրել Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի մասնագետները:

Տրիբունան փլուզվել է երեքշաբթի օրը թիավարման ջրանցքի տարածքում դպրոցականների ֆուտբոլի մարզային մրցույթների ժամանակ։ Փլուզման պատճառը դարձել է ուժեղ քամին, որը տապալել է կոնստրուկցիան։

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան