Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել Է ՄԱԿ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանում, հայտարարել է, որ Անկարան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և օրինական չի համարում Ղրիմի կցումը Ռուսաստանի Դաշնությանը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանելով Էրդողանի հայտարարությանը, ասել է, որ Կրեմլը  ցավում է, որ Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները լսվում են այն պահին, երբ նախապատրաստվում է Թուրքիայի առաջնորդի այցը Ռուսաստան:

«Այդուհանդերձ, մենք կնախընտրեինք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և փոխգործակցության թեմաների վրա` լուծելու մեր տարածաշրջանում առկա  շատ թեժ մարտահրավերները»,-հավելել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ  Թուրքիայի դիրքորոշումը քաջ հայտնի է Ռուսաստանին և Մոսկվան կտրականապես համաձայն չէ այս դիրքորոշման հետ:

«Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը քաջ հայտնի է Ռուսաստանին, Մոսկվան կտրականապես համաձայն չէ այս դիրքորոշման հետ, մենք կշարունակենք աշխատանք տանել Թուրքական կողմի հետ»,-եզրափակել է Պեսկովը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան