Դմիտրի Պեսկովը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Իզվեստիային» տված մեկնաբանությունում հայտարարել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը:

New York Post թերթը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայում հակամարտության դադարեցումը:

«Մինչ Վաշինգտոնի վարչակազմը ծավալում է իր աշխատանքը, առաջանում են բազմաթիվ տարբեր շփումներ, և այդ հաղորդակցությունն իրականացվում է տարբեր ուղիներով:

Եվ, իհարկե, այդ բազմաթիվ շփումների ֆոնին ես անձամբ կարող եմ ինչ-որ բան չիմանալ, ինչ-որ բանից տեղյակ չլինել։ Այդ պատճառով տվյալ դեպքում ես չեմ կարող դա ո՛չ հաստատել, ո՛չ հերքել»,- ասել է Պեսկովը:

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը