Ի՞նչ կլինի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը ծրագրեր նախաձեռնի նրանց կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրեցի, թե ինքն ինչով է լցնում իր օրը: Ասաց, որ իրականում զբաղմունքի խնդիր ունի: Ես էլ ասացի, որ հիմա տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում:

Վերջերս Գերմանիայում առիթ ունեցանք նախաճաշել մի սրճարանում, որտեղ աշխատողների մեծ մասը թոշակառուներ են: Ի՞նչ կլինի Հայաստանի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը նման ծրագրեր նախաձեռնի թոշակառուների կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար:

Ասաց՝ մտածելու բան է: Մտածենք ուրեմն»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ երթևեկել է հասարակական տրանսպորտով և այդ երթևեկությանը վերաբերող տեսանյութ է հրապարակել։

Ավելի ուշ վարչապետը իր տպավորություններով կիսվել է Տելեգրամի և Ֆեյսբուքի իր էջերում։

Երեկ ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրեցի, թե ինքն ինչով է լցնում իր օրը: Ասաց, որ իրականում զբաղմունքի խնդիր ունի: Ես…

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 9 февраля 2025 г.

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան