Դիմակ կրեք մարդաշատ և վատ օդափոխվող տարածքներում. ԱՀԿ հայաստանյան գրասենյակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  հայաստանյան գրասենյակը հատարարւթյուն է տարածել.
«Չինաստանում ձմեռային շնչառական վարակների, այդ թվում՝ մարդու մետապնևմովիրուսի, և առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության մասին հաղորդումների ֆոնին, տեղական առողջապահական մարմիններն ասում են, որ դրանց մասշտաբն ու ինտենսիվությունը մնում են ավելի ցածր, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ», – նշել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Կլյուգեն:
Ի՞նչ է մարդու մետապնևմովիրուսը #HMPV– այն հարուցիչը, որը ներկայումս շրջանառավում է Չինաստանից եկող լուրերում:
Այն բավականին տարածված շնչառական վիրուս է, որը սովորաբար առաջացնում է համեմատաբար մեղմ ախտանշաններ, ինչպիսիք են հազը, ջերմությունը, քթից արտադրությունը և շնչառական խզզոցները:
Այնուամենայնիվ, ծանր դեպքերը կարող են հանգեցնել թոքաբորբի, հատկապես նորածինների, տարեցների և քրոնիկ հիվանդություններով անձանց մոտ:
Հետևեք վարակի վերահսկման պարզ միջոցներին, որոնք կիրառելի են մի շարք շնչառական հիվանդությունների դեպքում՝
մնացեք տանը եթե լավ չեք զգում ձեզ
դիմակ կրեք մարդաշատ և վատ օդափոխվող տարածքներում
հազալիս և փռշտալիս անձեռոցիկով կամ արմունկով ծածկեք բերանը
պարբերաբար լվացեք ձեռքերը և մաքրեք մակերեսները
ԵՂԵՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ, ՀԵՏԵՎԵՔ ՎՍՏԱՀԵԼԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՆ, ՄՆԱՑԵՔ ԱՊԱՀՈՎ

Related posts

Համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել

Հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին