Դեսպան Քվինը այցելել է Սանահին վանական համալիր՝ ծանոթանալու դրա պահպանության աշխատանքների ընթացքին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Լոռու մարզում այցելել է Սանահին վանական համալիր՝ ծանոթանալու «ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին։ Այդ մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«Սանահինում դեսպանին ողջունել է Ալավերդի համայնքի ղեկավարը։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ Հակոբի մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ Հարություն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»։
ԱՄՆ դեսպանությունը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության այս կարևոր հուշարձանների կոնսերվացման հարցում»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Բասեն գյուղը 200 տարեկան է