Դեսպան Քվինը այցելել է Սանահին վանական համալիր՝ ծանոթանալու դրա պահպանության աշխատանքների ընթացքին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Լոռու մարզում այցելել է Սանահին վանական համալիր՝ ծանոթանալու «ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին։ Այդ մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«Սանահինում դեսպանին ողջունել է Ալավերդի համայնքի ղեկավարը։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ Հակոբի մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ Հարություն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»։
ԱՄՆ դեսպանությունը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության այս կարևոր հուշարձանների կոնսերվացման հարցում»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Փեզեշքիանը և Ալիևն ընդգծել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների եղբայրական բնույթը

««Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում»․ Գրիգոր Իսկանդարյան

Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանը հաղթահարել է պատժամիջոցները, բայց զգուշացրել է նորերի հնարավորության մասին