Դեսպան Իգիթյանը մասնակցել է Լիտվայի Յոնիշկիս քաղաքի օրվա տոնակատարությանը

Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են՝ դեսպան Հովհաննես Իգիթյանը և դեսպանության առաջին քարտուղար Արտակ Ղազարյանը մասնակցել են Լիտվայի Յոնիշկիս քաղաքի օրվա կապակցությամբ կազմակերպած փառատոնին։

«Տարբեր երկրներից բազմաթիվ հյուրերի մասնակցությունը փառատոնին իսկապես միջազգային բնույթ հաղորդեց։ Շնորհակալություն քաղաքապետ Վիտալիուս Գաիլիուսին, փոխքաղաքապետ Վայդա Ալեկնավիչիենեին, Յոնիշկիսի մունիցիպալիտետին, Լիտվայի Սեյմի պատգամավոր Լյուդաս Յոնաիտիսին հրավիրելու և հրաշալի Յոնիշկիսում միասին անցկացրած հոյակապ ժամանակի համար:

Յոնիշկիս շրջանի միավորված մունիցիպալիտետի օրինակը կարող է օգտակար լինել Հայաստանում իրականացվող՝ համայնքների խոշորացմանը ուղղված բարեփոխման համար»,- ասված է դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ:

Related posts

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները