Դեմագոգիա՞, թե՞ վարույթ. ներդրողն ու Գյումրու համայնքապետարանը կհանդիպեն դատարանում

Սեփականության իրավունքով Գյումրիում իրեն պատկանող տարածքի վրա ինքնակամ, առանց շինթույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու համար վարչական վարույթն իրականացնելու գործընթացը բուռն էր Գյումրու համայնքապետարանում: Ըստ Ավագյանների՝ գնման փուլից՝ 2012 թվականից սկսած, պետք է համայնքապետարանը հետեւողական լիներ, որպեսզի շինարարությունը օր առաջ սկսվեր, բայց դա չի եղել: Իրենք մի քանի անգամ դիմել են շինթույլտվություն ստանալու համար, բայց ապարդյուն, Ավագյանների խոսքով՝ տարածքի գծագրման, սեփականաշնորհման փուլերն անցել են առանց արգելքների, բայց այս փուլում միտում են տեսնում: Չնայած, Ավագյանների խոսքով, իրենք բազմիցս դիմումով փորձել են ստանալ շինթույլտվությունը, բայց Գյումրու համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետ Աննա Մանուկյանի խոսքով՝ դիմումի ձեւն է սխալ եղել ու ոչ լիարժեք:

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան