Դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի. Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի քառասուներորդ օրը և այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի, կկազմակերպվի հիշատակի երթ Հանրապետության հրապարակից դեպի «Եռաբլուր» և կիրականացվեն  հիշատակի այլ միջոցառումներ, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հեռարձակվող իր ուղերձում այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հավանական է, որ այդ օրվա դրությամբ մեր բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված չլինեն, կլինեն չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը այլևս չի կարելի հետաձգել։

«Ուզում եմ կրկին հավաստիացնել, որ մարմինների որոնման, ճանաչման, անհետ կորածների գտնվելու վայրի պարզաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդառնան։ Այս գործընթացը նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի մի մասն է, և ոչ մի րոպե չի կարող կանգ առնել»,- նշեց նա:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում