Դեբեդից ապօրինի ջրառը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Լոռու մարզի Ալավերդի համայնքում գործող «Նորայր և Տիգրան» ՍՊԸ-ում անցկացրած ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը քարի սղոցման, հղկման և մշակման աշխատանքների ընթացքում ապօրինի ջրառ է իրականացնում Դեբեդ գետից՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։

Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը կապարակնքվել։

Ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

Related posts

Արարատ Ավետիսյանը՝ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է

Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին