Դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել կաշառք ստանալու գործով

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործն առնչվում է կաշառքին: Հակակոռուպցիոն կոմիտեից թեև դատավորի անուն չեն նշում, սակայն ի պատասխան մեր հարցի հայտնում են, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Related posts

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ. վարչապետ

Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվող վարորդների թիվը շարունակում է աճել

Ռուսաստանում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա