Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերվել է տանկի արկ. այն տեղափոխվել է N զորամաս` ոչնչացման նպատակով

Ապրիլի 4-ին` ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերվել է տանկի արկ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը կորոզիայի ենթարկված արկ է՝ պայթուցիչով, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորամաս՝ հետագա ոչնչացման նպատակով։

Related posts

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել