Գործընկերներիս հետ սկսում ենք Հայաստանում աշխատող, բարիք ստեղծող գործարարների հետ հանդիպումների շարք. Դավիթ Խուդաթյան

Գործընկերներիս հետ սկսում ենք Հայաստանում աշխատող, բարիք ստեղծող գործարարների հետ հանդիպումների շարք՝ բիզնես-նախաճաշի ֆորմատով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Առաջինը Վաղարշապատ համայնքում էր»,- գրել է նա:

Հանդիպմանը, ի թիվս այլ հյուրերի, մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։

Տեսանյութը՝ ստորև:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից