«Գորիս» ՔԿՀ որպես հանձնուք բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 20 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ հանձնուքի միջոցով փորձ է արվելու դատապարտյալներից մեկին փոխանցել մեծ քանակությամբ արգելված իրեր: Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

«Իրացնելով ստացված տեղեկությունները՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Ռ.Զ.-ի անվամբ քաղաքացի Ա.Բ.-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը: Զննության արդյունքում սառնարանի տակ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 20 բջջային հեռախոս, 7 բաժանորդային քարտ, 8 ականջակալ, 8 USB, 4 լիցքավորիչ, 4 մարտկոց, 2 դանակ և 4 կպչուն ժապավեն:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ