Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 12-ին, ժամը 15։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է շինանյութերի պահեստը։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Related posts

«Հիբրիդային պատերազմ, բան՝ ամեն ինչ հասկացանք, բայց եթե․․․». վարչապետի գրառումը

Միայն երեկ ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար. Գևորգ Պապոյան

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թ. հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է․ Դատախազություն