Գյումրու համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի շնորհավորական ուղերձը՝ «Ցայգ»ՀԸ 31-ամյակի առթիվ

Շնորհավորանքը ներկայացնում ենք ստորև.

«ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

«Ցայգ» մարզային հեռուստաընկերության սիրելի հիմնադիրներ,

հարգելի աշխատակազմ,

Շնորհավորում եմ ձեզ հեռուստաընկերության հիմնադրման 31-ամյակի կապակցությամբ։ Անցնող տարիների ընթացքում «Ցայգ» հեռուստաընկերությունն իր անկախ, անաչառ և հմուտ աշխատանքի արդյունքում կարողացել է ոչ միայն իր ուրույն տեղը զբաղեցնել հեռուստատեսության ոլորտում, այլ նաև տարեցտարի ընդլայնել սփռման տիրույթն ու լսարանը։ Արդեն 31 տարի յուրաքանչյուր գյումրեցու առօրյայում իր հիմնական տեղը զբաղեցնող «Ցայգ» հեռուստաընկերությունը մշտապես կարողանում է լրատվությունը հրատապ, անաչառ ու օբյեկտիվ փոխանցել հասարակությանը:

Մերօրյա տեղեկատվական դաշտը ողողված է տարաբնույթ ծրագրերով ու հաղորդումներով, բայց այս ամենում շատ կարևոր է մատուցվող տեղեկատվության հավաստիությունը, բազմակողմանիությունը, ինչն ապահովում է «Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ հեռուստաընկերության հիմնադիրներին և անցող բոլոր տարիներին հեռուստաընկերությունում աշխատած անձանց՝ մաղթելով բոլորին խաղաղ երկրում խաղաղ աշխատանքային օրեր, քաջառողջություն, նորանոր ծրագրեր և անխափան եթերներ։

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ»:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել