«Գյումրու երեխաների տանը» հայտնաբերվել է 1 տարեկան տղայի մարմին

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հունիսի 17-ին՝ ժամը 06։20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 05։45-ի սահմաններում շտապօգնության խումբը «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում արձանագրել է նշված մանկատան 1-ամյա շահառուի մահը։

Ոստիկաններին նշված ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել է, որ երեխային մահացած հայտնաբերել են աշխատակիցները։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Related posts

Կրեմլը հայտնել է Սամվել Կարապետյանին, որպես ՌԴ քաղաքացի, օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն Ստամբուլի Դոլմաբահչե պալատում, որի ճարտարապետը հայ է