Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին բախվել են Audi (վարորդ՝ Է․ Մ․), PAZ (վարորդ՝ Ս․ Մ․) և GAZel (վարորդ՝ Ռ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ