Գյումրիում «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը բախումից հետո բռնկվել են ու վերածվել են մոխրակույտի

Ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկու մարզադաշտի մոտ բախվել են «Mercedes»-ը և «ГАЗель» մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել:

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է վարորդների ինքնությունը:

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Related posts

Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում

Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար

Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում