Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսությունում բացվեց Ռուսլան Կանդաուրովի սգո մատյանը

2024 թվականի նոյեմբերի 8-ին, երկարատև հիվանդությունից հետո մահկանացուն կնքեց  Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը` ծնված 1961 թվականին Մայկոպում։ 1984 թվականին Ռոստովի ինժեներական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է տարբեր պաշտոններում, այդ թվում՝ որպես Ադիգեայի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի կոմիտեի ղեկավարներից մեկը։ 1996թ.-ից աշխատանքի է անցել նախարարության համակարգում, որտեղ աշխատել է 28 տարի։ Նա իր դիվանագիտական ​​ծառայությունն սկսել է որպես ՌԴ ԱԳՆ հյուպատոսական ծառայության վարչության երկրորդ քարտուղար, տարբեր պաշտոններ է զբաղեցրել հյուպատոսական վարչությունում, ինչպես նաև օտարերկրյա գործակալություններում (Իսրայելում և Հարավային Օսիայում դեսպանություններ): 2005-2010 թթ. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ էր Մայկոպում։ 2020 թվականին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Հայաստանի երկրորդ կարևոր քաղաքում՝ Գյումրիում։ Ռուսլան Կանդաուրովի սգո մատյանը բացվեց գլխավոր հյուպատոսությունում նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-13:00-ն։

Related posts

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը