Գյումրիում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել «Կալաբոկ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի):
Պարզվել է, որ այս արտադրամասում կոպտորեն խախտվել են օրենսդրական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝
  • արտադրամասի հատակը եղել է անհարթ, որոշ հատվածներում քայքայված.
  • պատերի մակերևույթները, շինությունների դռները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից.
  • առաստաղը եղել է մրոտված, ոչ նորոգ վիճակում, չի բացառվել մասնիկների թափվելու հնարավորությունը.
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները եղել են ոչ նորոգ վիճակում.
  • արտադրամասը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով:
Արձանագրումների հիմքով, տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, հացի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

📣 «ԿԱԼԱԲՈԿ» ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

‼️ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի…

Опубликовано ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Понедельник, 20 мая 2024 г.

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում