Միրզոյանը և Գրոսսին քննարկել են Հայաստան-ԱԷՄԳ օրակարգային հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ակտիվ դինամիկան, որին նպաստում են նաև պարբերական բարձրաստիճան այցերն ու հանդիպումները։
Քննարկվել են Հայաստան-ԱԷՄԳ օրակարգային մի շարք հարցեր։ Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերներն ու ներկայիս պայմաններում միջուկային էներգիայի աճող դերը՝ ընդգծվել է միջուկային անվտանգության նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարարի մասնակցության և խոսքում արված հիմնական շեշտադրումների կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել էներգետիկայի և առողջապահության ոլորտներում, մասնավորապես, ուռուցքաբանության ու ճառագայթային բժշկության բնագավառներում իրականացվող ծրագրերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել ՀՀ ատոմային էլեկտրակայանի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը՝ ԱԷՄԳ առաջարկություններին և չափանիշներին համապատասխան: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը, ելնելով միջուկային էներգիայի կարևորությունից և ազգային առաջնահերթություններից, ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար՝ միաժամանակ ուսումնասիրելով նոր հնարավորությունները։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու փոխշահավետ համագործակցությունը։

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան