Գյումրիում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Ա․ Ս․ Լուսնիկ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք․ Գյումրի):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հացի արտադրամասը գործում էր սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

«Մասնավորապես՝

– արտադրամասի հատակի սալիկները որոշ հատվածներում կոտրված են եղել կամ բացակայել են,

– առաստաղը, դռները գտնվել են ոչ նորոգ վիճակում, հարթ չեն եղել և առկա է մասնիկների թափվելու հնարավորություն,

– չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարան՝ տաք և սառը ջրով, ձեռքերը սրբելու և /կամ չորացնելու համար նախատեսված սարքերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ