Գյումրիում հայտնաբերվել է տղամարդու դի և անգիտակից վիճակում գտնվող կին. վերջինը հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչները երկար ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին։

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, ահազանգով դեպքի վայր է ժամանած փրկարարները բացել են Գյումրի քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկի դուռը, որտեղ հայտնաբերվել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Կարապետ Հ․-ն՝ մահացած վիճակում և 83-ամյա Լենա Ղ․-ն՝ անգիտակից վիճակում, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Related posts

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա կալանավորվել է. ՔԿ

Լիլիթ Մակունցը կարևորել է ԵՄ աջակցությունը ՀՀ պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում

Քանի՞ երկիր կգնի Գյումրիում ստեղծված անօդաչուները