Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները «Մելիք-Սարգիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։

Մասնավորապես՝

խոհանոցի մի մասի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն կանխարգելել կեղտի կուտակումը,

սննդի կառույցում տեղակայված լվացարաններն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները պահվել են ոչ նորոգ ու բարվոք վիճակում՝ միացման հատվածներում առկա են եղել բացվածքներ։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Related posts

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել