Գյումրիում բախվել են շտապօգնության և «Մերսեդես» մակնիշի մեքենաները

Այսօր Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Իրար են բախվել շտապբուժօգնության ու «Մերսեդես» մակնիշի մեքենաները: 14:00-ին «Գյումրի» ԲԿ են տեղափոխվել շտապօգնության մեքենայի անձնակազմն ու «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Տուժածները 6-ն են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Շտապօգնության մեքենայում գտնվող բուժառուն ևս մարմնական վնասվածքներ չունի:

Related posts

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Իլ դը Ֆրանս տարածաշրջանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Ցայգը» հաղթել է Շիրակի մարզում ռադիոհեռարձակման մրցույթում