Գյումրիում ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խուբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի Լալայան փողոց, որտեղ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տամարդու դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 73-ամյա Սահակ Ս․-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Related posts

Ռուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան

Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու. Կիսլիցա