Գյումրին հետզհետե կազատվի տնակային մանկապարտեզներից

Կորոնավիրուսային պայմանները նոր կանոններ են թելադրել նաեւ մանկապարտեզներում: 18 սան՝ յուրաքանչյուր խմբում՝ նախկին 30 եւ ավելիի փոխարեն: Սանիտարահիգիենիկ կանոնների պահպանում, ջերմաչափում, սոցիալական հեռավորություն՝ չնայած մանկահասակ երեխաները վիրուսի խոցելի խմբում չեն, սակայն պահանջները պարտադիր են: Եղած թվային սահմանափակումների արդյունքում բազմաթիվ երեխաներ այժմ դուրս են մնում մանկապարտեզ այցելելու հնարավորությունից. նախապատվությունը տրվում է աշխատող ծնողների երեխաներին: Գյումրու «Արեւիկ» մանկապարտեզում այժմ 4 խումբ կա. 4-րդ խումբը բացվել է վերջերս: Խմբի բացմանը զուգընթաց մանկապարտեզը համալրվել է երեք նոր աշխատակիցներով, որոնք շուրջ կես տարի Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի փակվելուց հետո մնացել էին անաշխատանք:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան