Գյումրին հետզհետե կազատվի տնակային մանկապարտեզներից

Կորոնավիրուսային պայմանները նոր կանոններ են թելադրել նաեւ մանկապարտեզներում: 18 սան՝ յուրաքանչյուր խմբում՝ նախկին 30 եւ ավելիի փոխարեն: Սանիտարահիգիենիկ կանոնների պահպանում, ջերմաչափում, սոցիալական հեռավորություն՝ չնայած մանկահասակ երեխաները վիրուսի խոցելի խմբում չեն, սակայն պահանջները պարտադիր են: Եղած թվային սահմանափակումների արդյունքում բազմաթիվ երեխաներ այժմ դուրս են մնում մանկապարտեզ այցելելու հնարավորությունից. նախապատվությունը տրվում է աշխատող ծնողների երեխաներին: Գյումրու «Արեւիկ» մանկապարտեզում այժմ 4 խումբ կա. 4-րդ խումբը բացվել է վերջերս: Խմբի բացմանը զուգընթաց մանկապարտեզը համալրվել է երեք նոր աշխատակիցներով, որոնք շուրջ կես տարի Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի փակվելուց հետո մնացել էին անաշխատանք:

Related posts

Կառավարությունը կիրականացնի 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիր

Ուշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարար

Հանրապետական կուսակցության պարտությունը պայմանավորված էր Իրանի հետ հակամարտությամբ. Վենս