Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմին

Մարտի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի 17 հասցեում գտնվող «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխայի դի կա։

Ժամանել են ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը նույն մանկատան սան 13-ամյա Ս․ Ե․-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից